Թաղաղու
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Թաղաղու | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Asphodelaceae |
| Ենթաընտանիք | Թաղաղլուայիններ (Asphodeloideae) |
| Ցեղ | Թաղաղու (Asphodeline) Rchb., 1830 |
Թաղաղու (լատիներեն՝ Asphodeline), Թաղաղուազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-80 սմ։ Տերևները գծաձև կամ գծուսբզաձև են։ Ծաղկաբույլը նոսր սակավածաղիկ կամ խիտ ողկույզ է, ծաղիկը՝ կանաչադեղնավուն կամ սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը տուփիկ է։ Հայաստանում հանդիպող բոլոր տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Ծաղկի բանաձևը՝
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 15 (այլ տվյալներով՝ 20), Հայաստանում՝ 4 տեսակ.
- Թաղաղու ծառանմանը (Asphodeline dendroides) հանդիպում է Լոռու, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Որպես գիտ. հոմանիշ հաճախ կիրառվում է Asphodeline prolifera անվանումը։
- Թաղաղու նրբատեսը (Asphodeline tenuior) աճում է չոր, կավոտ կամ քարքարոտ լանջերին, ցանքերում (Բծմ = 800 - 1500 մ)։
- Թաղաղու դեղինը (Asphodeline lutea) անհետացող տեսակ է, հանդիպում է միայն Տավուշի մարզում (Իջևանի ֆլորիստիկ. շրջան)։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, բաց տարածքներում (700 - 1100 մ բարձրություններում)։
- Թաղաղու ղրիմյանը (Asphodeline taurica) հանդիպում է Լոռու մարզում (Սպիտակ քաղաքի շրջակայք և Ջաջուռի լեռնանցք)։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, հեղեղատներում, ժայռերի ելուստներին (1500 - 2000 մ բարձրություններում)։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]| ևս 13 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) |
e1 | |||||||||||||||
| Կարգ Ծնեբեկածաղկավորներ | ցեղ Թաղաղու | f1 | ||||||||||||||
| Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Թաղաղուազգիներ | e2 | ||||||||||||||
| ավելի քան 58 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 23 ցեղ | f2 | ||||||||||||||
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղաղու» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղաղու» հոդվածին։ |
| ||||||