Ստևենիելա սատիրանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստևենիելա սատիրանման
Ստևենիելա սատիրանման
Ստևենիելա սատիրանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Տրիբա Orchideae
Ենթատրիբա Orchidinae
Ցեղ Steveniella
Տեսակ Ստևենիելա սատիրանման (S. satyrioides)
Միջազգային անվանում
Steveniella satyrioides

Ստևենիելա սատիրանման (լատ.՝ Steveniella satyrioides), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկաասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-40 սմ բարձրությամբ, ամբողջական պալարներով, սովորաբար միատերև, բազմամյա, բարձրարժեք գեղազարդային խոտաբույս է: Ծաղիկները կանաչաղոտ ծիրանագույն երանգով են: Ներսում պուտիկներ ունեցող ծաղկապատի արտաքին մասերը ամբողջությամբ միաձուլված են միմյանց հետ: Շուրթը պարկանման խթանով է[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Աղայա լեռնագագաթ) և Զանգեզուրի (Կապանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: Աճում է նաև համարյա ամբողջ Կովկասում, Ղրիմում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսային Իրանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1300 մ բարձրությունների վրա, նոսրանտառներում, անտառային բացատներում, առավելապես կրաքարային հողերի վրա: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում: Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]:

Պահպանություն չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6