Մակարդախոտ վալանտանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մակարդախոտ վալանտանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Մակարդախոտ (Galium)
Տեսակ Մակարդախոտ վալանտանման (G. valantioides)
Միջազգային անվանում
Galium valantioides

Մակարդախոտ վալանտանման (լատ.՝ Galium valantioides), տորոնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-35 սմ բարձրությամբ, բազմաթիվ ցողուններով բազմամյա խոտաբույս է: 20-30 մմ երկարությամբ շեղանկյունաձև տերևները 4-ական օղակներով դասավորված են ցողունի վրա: Ցողունների գագաթին և եզրային ճյուղերի վրա գտնվող կիսահովանոցները առաջացնում են փուխր հուրանաձև ծաղկաբույլ: Ծաղիկները սպիտակ են, մանր[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Լոռու (Ձորագետի վերնագավառ) ֆլորիստիկական շրջանում: Հանդիպում է նաև Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Արևելյան Անատոլիայում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, թփերի մացառուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով առաջացող աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է անհետացում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6