Իժալեզու սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իժալեզու սովորական
Իժալեզու սովորական
Իժալեզու սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Պտերներ (Pteridophyta)
Դաս Polypodiopsida
Ենթադաս Ophioglossidae
Կարգ Ophioglossales
Ընտանիք Իժալեզվազգիներ (Ophioglossaceae)
Ցեղ Իժալեզու (Ophioglossum)
Տեսակ Իժալեզու սովորական (O. vulgatum)
Միջազգային անվանում
Ophioglossum vulgatum

Իժալեզու սովորական (լատ.՝ Ophioglossum vulgatum L.), իժալեզվազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ կոճղարմատով, երկար հորիզոնական արմատներով բազմամյա բույս է։ Վայի ստերիլ մասը մսալի է, ձվաձև, բութ, հիմքում գտնվում է պատյանի ձևով շրջապատող հասկանման ֆերտիլ մասի ոտիկը[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է Ապարանի (Արզական գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Ծավի գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային և Արևմտյան (Թուրքիա, Իրան) Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից 900-1800 մետր բարձրությունների վրա, կաղնու և բոխու անտառներում։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10կմ²-ից պակաս է։ Հայտնի են երկու աճելավայրեր, որոնցից մեկը մեծ սպառնալիքի տակ է, քանի որ գտնվում է կուրորտային գոտում։ Մարդածին գործոնի պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջաններ կրճատում[1]։

Պոպուլիացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6