Բողկուկ Սպասկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բողկուկ Սպասկայիից)
Բողկուկ Սպասկայի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Cardamineae
Ցեղ Բողկուկ (Rorippa)
Տեսակ Բողկուկ Սպասկայի (R. spasskajae)
Միջազգային անվանում
Rorippa spasskajae

Բողկուկ Սպասկայա (լատին․՝ Rorippa spasskaya), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-40 սմ բարձրությամբ, ուղիղ կանգնած ցողուններով միամյա խոտաբույս է։ Տերևները պարզ են, ծաղիկները՝ դժգույն դեղին։ Պատիճները երկարավուն-էլիպսաձև են և ունեն 5-7 մմ երկարություն, 3-4 մմ լայնություն[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Որոտանի վերնագավառում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա, գետերի ափերին։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին կլիմայի փոփոխության և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գիրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.