Գնկոր նրբագեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնկոր նրբագեղ
Գնկոր նրբագեղ
Գնկոր նրբագեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ցեղ Գնկոր (Aira)
Տեսակ Գնկոր նրբագեղ (A. elegantissima)
Միջազգային անվանում
Aira elegantissima

Գնկոր նրբագեղ (լատին․՝ Aira elegantissima), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

40 սմ երկարությամբ, բարակ հարթ ցողուններով միամյա խոտաբույս է։ Տերևապատյանները անհարթ են, համարյա մինչև հիմքը ճեղքված։ Ծաղկաբույլը՝ հուրանը, փռված ճյուղիկներով է և ունի 3-10 սմ երկարություն։ Հասկիկները 2 ծաղիկներով են, իսկ 1,5 մմ երկարությամբ ստորին ծաղկային թեփը` գորշավուն, ծնկաձև քիստով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Բագրատաշենի շրջակայք) և Մեղրու (Ագարակի շրջակայք ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Անդրկովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Հյուսիսային Իրանում և Միջին Ասիայում։ Ներմուծված է Հյուսիսային Ամերիկա[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում, ծովի մակարդակից 400-1000 մ բարձրությունների վրա, ավազոտ տեղերում, քարքարոտ լանջերին, շիբլյակում և նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Քանի որ տեսակի տարածման հիմնական մասը գտնվում է Հայաստանից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնկոր նրբագեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնկոր նրբագեղ» հոդվածին։