Խռնդատ երևանյան
| Խռնդատ երևանյան | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Խլածաղկազգիներ (Scrophulariaceae) |
| Ցեղ | Խռնդատ (Verbascum) |
| Տեսակ | Խռնդատ երևանյան (V. erivanicum) |
| Միջազգային անվանում | |
| Verbascum erivanicum | |
Խռնդատ երևանյան (լատիներեն՝ Verbascum erivanicum), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնոկարպիկ բույս է։ 30-60 սմ բարձրությամբ ցողունները ստորին մասում ունեն մոխրագույն թաղիքե թավոտություն։ Արմատամերձ տերևները կոթուններով են, տերևաթիթեղը՝ երկարավուն կամ երկարավուն ձվաձև, իսկ ցողունային տերևները՝ նստադիր։ Ծաղկաբույլը հուրանաձև է, թույլ ճյուղավորված, փուխր և երկարացած, ծաղիկների փնջերը՝ միմյանցից խիստ հեռացած։ Պսակը գոգավոր է և դեղին[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Ագարակ ավանի շրջակայքում։ Տեսակը աճում է նաև Նախիջևանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին և ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակ ավանի շրջակայքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ երևանյան» հոդվածին։ |
|
|