Եզնակող Սոսնովսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եզնակող Սոսնովսկու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Եզնակող (Bupleurum)
Տեսակ Եզնակող Սոսնովսկու (B. sosnowskyi)
Միջազգային անվանում
Bupleurum sosnowskyi

Եզնակող Սոսնովսկու (լատ.՝ Bupleurum sosnowskyi), հովանոցավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա թխակապույտ խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է մինչև մեկ մետրի: Ցողունները վերևում ուժեղ գալարաձև են, իսկ տերևները` շատ ստվար: Ծածկոցի թերթերը 5-8-ն են, խոշոր ու պահպանվող: Պտղի ակոսիկներում եթերայուղային խողովակները միայնակ են[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի, Շիրակի և Սևանի ֆլորիստիկական շրջաններում: Աճում է նաև Հարավարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում և Անատոլիայի հյուսիսարևելյան մասում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում, ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստաններում, մարգագետիններում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է: Արեալը մասնատված է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 2000կմ²-ից պակաս է։ Տեսակին տնտեսական գործունեության հետևանքով սպառնում է աճելավայրերի խախտման սպառնալիք: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյոտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6