Ձնծաղիկ Արտյուշենկոյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձնծաղիկ Արտյուշենկոյի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույս
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շքանարգիզազգիներ
Տեսակ Ձնծաղիկ Արտյուշենկոյի
Լատիներեն անվանում
Galanthus artjuschenkoae


Ձնծաղիկ Արտյուշենկոյի (լատ.՝ Galanthus artjuschenkoae), շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկավոր բույս է, որի տերևները երկարավուն-նշտարաձև են, բաց կանաչ, անփայլ։ Ծաղկակիրը ծաղիկի ժամանակ տերևներից երկար է։ 35-40 մմ երկարությամբ ծաղիկներ սպիտակ են կամ կրեմագույն, ներքև թեքված։ Ծաղկապատի արտաքին մասերը ոչ մեծ հարթ սապատիկով են, ներքինները՝ վերին մասում շատ լայնացած։ Տուփիկը գնդաձև է կամ կարճ տակառիկանման[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Աչաջուր, Գետահովիտ, Թեղուտ գյուղերի շրջակայքում) և Զանգեզուրի (Շուրնուխ, Վաչագան, Ծավ, Շիկահող գյուղերի շրջակայքում) ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի աճում է Թալիշում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 1100-1700 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, հաճարենու, կաղնու-բոխու անտառներում, մամռապատ ժայռերում։ Ծաղկում է մարտ ամսին, պտղաբերում՝ ապրիլին։ Գեղազարդային դեղագործական բույս է: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 20000 պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Հիմնական սպառնալիքը ծաղիկների որպես արժեքավոր գեղազարդային բույս հավաքն է և անտառների հատումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։ Բեռնի կոնվեցիայի հավելվածում ընդգրկված չէ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6