Jump to content

Գառնառվույտ Կարյագինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնառվույտ Կարյագինի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գառնառվույտ (Oxytropis)
Տեսակ Գառնառվույտ Կարյագինի (O. karjaginii)
Միջազգային անվանում
Oxytropis karjaginii

Գառնառվույտ Կարյագինի (լատին․՝ Oxytropis karjaginii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, երկարամազ, մոխրագույն, անցողուն բույս է։ Տերևների երկարությունը 4-16 սմ է։ Տերևիկները 6-10 զույգ են, էլիպսաձև։ Ծաղկակիրների երկարությունը 5-25 սմ է և համարյա տերևներին հավասար են։ Ծաղկաբույլը գլխիկանման են, 4-8 ծաղիկներով։ Պսակը վառ ծիրանամանուշակագույն է, 11-14 մմ երկարությամբ։ Ունդերը երկարավուն են, թույլ կորացած[1]։

Հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Խաչիկ գյուղի շրջակայք, Այարի կիրճ, Սելիմի լեռնանցք)։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1200-2500 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա՝ 500 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.