Կապնդեղ նրբաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապնդեղ նրբաճյուղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Տրիբա Selineae
Ցեղ Կապնդեղ (Seseli)
Տեսակ Կապնդեղ նրբաճյուղ (S. leptocladum)
Միջազգային անվանում
Seseli leptocladum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Կապնդեղ նրբաճյուղ (լատին․՝ Seseli leptocladum Woronow), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

60-100 սմ բարձրությամբ, բարակ վերև ուղղված ճյուղիկներով բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ տերևները երկար կոթերով են, գծային ծայրային մասերով։ Հովանոցի ճառագայթները բարակ են, 2-4 հատ, խիստ անհավասար։ Հովանոցիկները համարյա գլխիկանման են։ Ծածկոցիկի[1] թերթերը ձուլված են։ Պտուղները երկարավուն են` 5 լավ արտահայտված կողերով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի և Խաչիկ գյուղերի շրջակայք)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1850 մ բարձրությունների վրա, կրաքարային քարքարոտ լանջերին և ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հիմնական սպառնալիքը բնակավայրերի ընդարձակումն է և ճանապարհաշինությունը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.