Կնճռուկ բազմամյա
Կնճռուկ բազմամյա | |
![]() Կնճռուկ բազմամյա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Տրիբա | Sclerantheae |
Ցեղ | Scleranthus |
Տեսակ | Կնճռուկ բազմամյա (S. perennis) |
Միջազգային անվանում | |
Scleranthus perennis |
Կարծրածաղիկ, կնճռուկ բազմամյա (լատ.՝ Scleranthus perennis), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
5-10 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Բաժակաթերթերը թաղանթային եզրով են, սպիտակ լայն (լայնությամբ համարյա հավասար կենտրոնական կանաչ շերտին), պտղի ժամանակ միացող[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Արագածի (Բայսըզ և Բյուրական գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան, Հարավարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրությունների վրա, ինչպես նաև մարգագետիններում և մարգագետնատափաստաններում, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի են 2 պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հիմնական սպառնալիքը գյուղատնտեսական հանդակների ընդլայնումն է և ենթակառուցվածքի զարգացումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարծրածաղիկ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 84-86։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|