Մերիպիլուս հսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերիպիլուս հսկա
Meripilus giganteus JPG2a.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Albatrellaceae
Տեսակ Մերիպիլուս հսկա
Լատիներեն անվանում
Meripilus giganteus


Մերիպիլուս հսկա (լատ.՝ Meripilus giganteus), Albatrellaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

0,5-0,8 մ տրամագծով պտղամարմինը կլորավուն է, կազմված բազմաթիվ ճյուղավորված կարճ ոտիկների վրա նստած գլխիկներից, որոնք ամրացած են ուռուցիկ, պալարաձև հաստացած ընդհանուր ոտիկին։ Կիսագնդաձև կղմինդրաձև դասավորված գլխիկները գորշագույն կամ բաց շականակագույն են, չորանալուց հետո փայտացած, մանր թեփուկներով, կնճռոտված և առանց փայլի։ Կոշտ մսալի պտղամիսն ունի բաց գունավորում, կտրելիս մգանում է՝ արագ սև գույն ստանալով, ունի յուրահատուկ սնկի հոտ։ Խողովակները կարճ են՝ մինչև 6 մմ երկարությամբ։ Սպիտակ են կամ մոխրագույն անցքերը, մանր են միջինը 3-4 անցք 1 մմ հեռավորության վրա, կլոր և նուրբ ծոպերով։ Լայն էլիպսաձև և համայրա գնդաձև սպորները 5-6 x 4,5-5 մկմ են, պատված են յուղի 1 կաթիլով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիպիլուս հսկան տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հարավային Կովկասում (Վրաստանում և Հայաստանում)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկում, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, մեծ խմբերով, հաճարենու և կաղնու բների ստորին մասերում, լայնատերև անտառներում, 1200-1800 մ բարձրությունների վրա, հանդիպում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Քսիլոտրոֆ է, առաջանում է սպիտակ փտում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգի կազմում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6