Լռջուն Թախտաջյանի
Լռջուն Թախտաջյանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Isatideae |
Ցեղ | Լրջուն (Isatis) |
Տեսակ | Լռջուն Թախտաջյանի (I. takhtajanii) |
Միջազգային անվանում | |
Isatis takhtajanii |
Լռջուն Թախտաջյանի (լատին․՝ Isatis takhtajanii), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասեր բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերկ կամ խիտ թավոտ, 25-50 սմ բարձրությամբ ցողունով բազմամյա խոտաբույս է։ Տերևները բարակ են, արմատամերձները՝ երկարավուն-էլիպսաձև, գագաթի մոտ սրացած, ցողունային տերևները՝ բութ ականջուկներով։ Ծաղիկները դեղին են և խմբված երկարավուն ծաղկաբույլերում։ Պտուղը 11-15 մմ երկարությամբ, 3-4 մմ լայնությամբ նեղ-էլիպսաձև պատիճակ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Արագածի (լեռնագագաթ՝ Արագած, Գեղարոտի կիրճ) և Զանգեզուրի (լեռնագագաթները Մեծ Իշխանասար, Կապուտջուղ, Գազանասար, Յաղլուդարա և Գոգ լիճը) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Ղարաբաղը և Հյուսիսարևելյան Անատոլիան[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2200-3300 մ բարձրություների վրա, ժայռոտ լանջերին, քարակուտակներին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիս-օգոստոսին։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լռջուն Թախտաջյանի» հոդվածին։ |
|
|