Jump to content

Խռնդատ մուգ մանուշակագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խռնդատ մուգ մանուշակագույն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խռնդատ (Verbascum)
Տեսակ Խռնդատ մուգ մանուշակագույն (V. atroviolaceum)
Միջազգային անվանում
Verbascum atroviolaceum

Խռնդատ մուգ մանուշակագույն(լատին․՝ Verbascum atroviolaceum), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

25-30 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Ստորին տերևների թիթեղը երկար կոթուններով է, երկարավուն, նշտարաձև կամ երկարավուն, նեղ եռանկյուն է, հիմքում սեպաձև հատված կամ ականջուկներով, դեպի ցողունի վերևը աստիճանաբար փոքրացող է և նստադիր։ Երկարավուն ծաղկաբույլը նեղ է ողկուզանման, իսկ պսակը՝ մաքուր մանուշակագույն[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Լոռու (Սարչապետ գյուղի շրջակայք) և Իջևանի (Բագրատաշեն, Քոբայր, Այրում, Ախթալա, Դեբեդ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հյուսիսային Օսեթիայում[1]։

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 400-1400 մ բարձրությունների վրա, տափաստանացած լանջերին, շիբլյակում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ մուգ մանուշակագույն» հոդվածին։