Աղվեսագի տուշեթական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվեսագի տուշեթական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հացազգիներ
Տեսակ Աղվեսագի տուշեթական
Լատիներեն անվանում
Alopecurus tuscheticus


Աղվեսագի տուշեթական (լատին․՝ Alopecurus tuscheticus), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է և Կովկասի էնդեմիկ։ Հայաստանի տարածքում ավելի հաճախ հանդիպում է Արագածի և Գեղամա բարձրավանդակի ենթալպյան և ալպյան մարգագետիններում։ Ներակայումս տեսակի գոյության համար ուղղակի սպառնալիք չկա։ Կլիմայի փոփոխության և ինտենսիվ արածեցման հետ կապված՝ կարող է տեսակի բնակության շրջանը կրճատվել։ Քանի որ տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան իջեցված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.