Բթաթեփուկ անքիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բթաթեփուկ անքիստ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Տրիբա Triticeae
Ցեղ Բթաթեփուկ (Amblyopyrum)
Տեսակ Բթաթեփուկ անքիստ (A. muticum)
Միջազգային անվանում
Amblyopyrum muticum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Բթաթեփուկ անքիստ (լատ.՝ Amblyopyrum muticum), հացազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

90 սմ բարձրությամբ, միամյա ուղիղ կանգնած խոտաբույս է։ Մերկ ցողունները հարթ են, իսկ տերևապատյանները՝ համարյա մինչև հիմքը ճեղքված։ Ընդհանուր ծաղկաբույլը կազմված է 20-30 սմ երկարությամբ, 3-4 մմ լայնությամբ նեղ-գծային հասկերից, որոնք իրենց հերթին բաղկացած են 10-20 հասկիկներից։ Հասկիկի առանցքը չի բաժանվում առանձին մասերի։ 8-15 մմ երկարությամբ հասկիկներն ունեն 5-9 ծաղիկ։ Հասկիկային և ծաղկային թեփերը անքիստ են[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի (վայրի ցորենների աճելավայրեր Ողջաբերդ գյուղի շրջակայքում) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Անատոլիայում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1400 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ և կավային լանջերին, տափաստանային բուսականության մեջ: Ծաղկում է հունիսին, պտղակալում՝ հունիս-հուլիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում

Պոպուլյացիան պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6