Բթաթեփուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բթաթեփուկ (լատին․՝ Amblyopyrum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Ունի 8 տարատեսակ, որոնք ընդգրկված են բթաթեփուկ անքիստ (A. muticum) տեսակի մեջ։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ երկրների սահմաններում հայտնաբերվել է միայն ՀՀ-ում՝ Ջրվեժ, Ողջաբերդ և Մուշավան գյուղերի միջնամասում՝ բլուրների հարավային քարքարոտ լանջերին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատները փնջաձև են, ցողունը՝ ծղոտ։ Տերևները կազմված են տերևապատյանից և տերևաթիթեղից։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ միասերմ հատիկ։ Բթաթեփուկը տետրապլոիդ և հեքսապլոիդ ցորենների երկրորդ գենոմի (13) կրողներից է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։