Գազ սաղանլուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ սաղանլուղի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ սաղանլուղի (A. saganlugensis)
Միջազգային անվանում
Astragalus saganlugensis

Գազ սաղանլուղի (լատին․՝ Astragalus saganlugensis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիմ առաջացնող, կոճղարմատավոր բազմամյա բույս է, որը խիտ ծածկված է պարզ մազիկներով։ Ցողունները փռված են։ Տերևների երկարությունը 2-4 սմ է, իսկ տերևիկներինը՝ 6-7 մմ։ Ծաղկաբույլը գլխիկավոր է և բաղկացած է 12-18 ծաղիկներից։ Պսակը կարմրավուն է, ունդը՝ բաժակին հավասար[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթ՝ Կապուտջուղ) և Դարեղեգիսի (Ջերմուկի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը աճում է վերին և ենթալպյան լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1800–2700 մ բարձրությունների վրա, խճաքարոտ լանջերին, մարգագետիններում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.