Եզնակող սակավաճաճանչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզնակող սակավաճաճանչ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Եզնակող (Bupleurum)
Տեսակ Եզնակող սակավաճաճանչ (B. pauciradiatum)
Միջազգային անվանում
Bupleurum pauciradiatum

Եզնակող սակավաճաճանչ (լատին․՝ Bupleurum pauciradiatum), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-60 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Ներքևի տերևները նշաձև են, իսկ վերինները՝ համարյա բզաձև։ Հովանոցի ճառագայթները 2-3 են։ Պսակաթերթերը թեթևակի ատամնավոր եզրով են և մեջքի կողմից ծծիչներով, իսկ պտուղը՝ հարթ և ձվձև[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Շամլուղ գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Կապանի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց ֆլորիստիկական) շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում և Հարավային Անատոլիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1200 մ բարձրությունների վրա, թփուտային մացառուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի, մասնատված արեալով տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տնտեսական գործունեության պատճառով առկա է աճելավայրերի խախտման սպառնալիք։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված էր որպես անորոշ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.