Jump to content

Տերեփուկ Թամանյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերեփուկ Թամանյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Centaureinae
Ցեղ Տերեփուկ (Centaurea)
Տեսակ Տերեփուկ Թամանյանի (C. tamanianiae)
Միջազգային անվանում
Centaurea tamanianiae
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Տերեփուկ Թամանյանի (լատին․՝ Rhaponticoides tamanianae), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 80 սմ բարձրությամբ բազմամյա, գեղազարդային բույս է։ Ցողունները ստորին մասում կարմրավուն-ծիրանագույն են։ Տերևները փետրաձև բաժանված են, մոխրագույն-դժգույն-կանաչ, նեղ բլթակներով, կռճիկանման-սղոցաեզր։ Ծաղկաբույլերը փուխր են, վահանիկանման։ Զամյուղները համարյա գնդաձև են և ունեն 20-30 մմ տրամագիծ։ Եզրի ծաղիկներն ունեն պարուրաձև ոլորված բլթակներ։ Սերմնիկը և պապուսը համարյա սև կամ մուգ-դարչնագույն են[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Շիրակի (Կրաշեն գյուղի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-1900 մ բարձրությունների վրա, տափաստանում, տափաստանային թփերի մացառուտներում, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է և կազմված է 2 լոկալիտետներից։ Գյուղատնտեսական գործունեության պատճառով ենթադրվում է պոպուլյացիաների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.