Գազ Աղասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գազ Աղասու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ Աղասու (A. agassii)
Միջազգային անվանում
Astragalus agassii

Գազ Աղասու (լատ.՝ Astragalus agasii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-12 սմ բարձրությամբ, պարզ մազիկներով ծածկված, բազմամյա, փուխր ճմիկներ առաջացնող, համարյա անցողուն բույս է: Տերևները մոխրագույն, խիտ թավոտ են: Տերևիկները 7-18-ական զույգ են, էլիպսաձև, 3-7 մմ երկարությամբ, 1,5-3 մմ լայնությամբ: Ծաղկաբույլը խիտ է, գլխիկանման, պտղի ժամանակ չերկարացող: Պսակը դեղին է, դրոշը ունի 18-21 մմ երկարություն: Ունդերը ձվաձև են, 10 մմ երկարությամբ, խիտ, երկար, մազոտ[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաների վրա Սիսիանի շրջանի սահմաններում)[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2900-3000 մ բարձրությունների վրա, քարքարոտ–խճաքարոտ և ժայռոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ կազմված երկու լոկալիտետներից: Արեալը խիստ մասնատված է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6