Աղահասկիկ Բելանժեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղահասկիկ մերձկասպյան
Աղահասկիկ մերձկասպյան
Աղահասկիկ մերձկասպյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Բաբախայիններ (Salicornioideae)
Տրիբա Salicornieae
Ցեղ Աղահասկիկ (Halostachys)
Տեսակ Աղահասկիկ մերձկասպյան (H. belangeriana)
Միջազգային անվանում
Halostachys belangeriana
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Աղահասկիկ Բելանժեի (լատին․՝ Halostachys belangeriana) թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

100-150 (200) սմ բարձրությամբ, սուկուլենտ, կարճ բնիկով, ուղիղ կանգնած թուփ է։ Ընձյուղները հակադիր են, մսալի, անդամների բաժանված, իսկ երիտասարդները՝ մեծմասամբ գորտնուկավոր։ Տերևները թեփանման են և զույգ–զույգ սերտաճած։ Հասկերը ունեն ուղիղ, հաթվածավոր ոտիկներ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արազափ, Մարգարա, Երասխահուն, Երասխ)։ Աճում է նաև Արևելյան Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Անատոլիայում, Իրանում, Պակիստանում, Միջին և Կենտրոնական Ասիայում, Չինաստանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, ուժեղ աղակալված հողերի վրա, փորփոշ կամ չոր աղուտներում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի փոքր մասը աճում է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի շրջակայքում, գյուղատնտեսության նախարարության հողագիտության ինստիտուտի ստացիոնարի տարածքում և «Որդան կարմիր» արգելավայրի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղահասկիկ Բելանժեի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղահասկիկ Բելանժեի» հոդվածին։