Գազ Պրիլիպկոյի
Գազ Պրիլիպկոյի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ Պրիլիպկոյի (A. prilipkoanus) |
Միջազգային անվանում | |
Astragalus prilipkoanus |
Գազ Պրիլիպկոյի (լատին․՝ Astragalus prilipkoanus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա, անցողուն բույս է՝ երկծայր մազիկներով ծածկված։ Տերևիկները 7-16-ական զույգ են և ունեն 10-27 մմ երկարություն, 3-9 մմ լայնություն։ Ծաղկակիցները ամուր են, ուղիղ, ծաղկաբույլի հետ միասին ունեն 20-40 սմ երկարություն։ Ծաղկաբույլը բազմածաղիկ է, պտուղի ժամանակ խիստ երկարացող։ Պսակը լինում է կարմրամանուշակագույն։ Ունդերը գծային են, 2,5-4 սմ երկարությամբ[1]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին, վերին և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-2500 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամսիներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Աճում է հողատարածքների ինտենսիվ յուրացման գոտում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկած չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|