Արգիրոլոբիում Բիբերշտեյնի
Արգիրոլոբիում Բիբերշտեյնի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ցեղ | Արգիրոլոբիում (Argyrolobium) |
Տեսակ | Արգիրոլոբիում Բիբերշտեյնի (A. biebersteinii) |
Միջազգային անվանում | |
Argyrolobium biebersteinii |
Արգիրոլոբիում Բիբերշտեյնի (լատին․՝ Argyrolobium biebersteinii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-40 սմ երկարությամբ, բազմաթիվ, մի փոքր բարձրացող ցողուններով կիսաթփիկ բույս է։ Տերևները եռմասնյա են, իսկ տերևիկները` լայն-էլիպսաձև, վերևից՝ մերկ, տակից՝ թավոտ։ Ծաղկաբույլերը ունեն 3-9 ծաղիկ և դասավորված են ցողունների գագաթներին, եզրային ճյուղիկների ծայրերին։ Պսակը վառ դեղին է։ 20-35 մմ երկարությամբ ունդը լայն-գծային է և կողքերից սեղմված[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Խուստուփ լեռնագագաթ)։ Աճում է նաև Կովկասում, Ղրիմի հարավային ափին, Հյուսիսային Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 950-1600 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառում, անտառի եզրերին, բացատներում և թփուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված անտառի հատման և ինտենսիվ արածեցման հետ, սպառնում է բնակության շրջանի կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգիրոլոբիում Բիբերշտեյնի» հոդվածին։ |
|
|