Սատանայասունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սատանայասունկ
Սատանայասունկ
Սատանայասունկ
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Boletales
Ընտանիք Boletaceae
Ցեղ Rubroboletus
Տեսակ Սատանայասունկ (R. satanas)
Միջազգային անվանում
Rubroboletus satanas

Սատանայասունկ, դիվասունկ (լատ.՝ Boletus satanas), Boletaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր սունկ է, որի 8-25 սմ տրամագծով գլխարկը սպիտակամոխրագույն է, բարձիկաձև, մսալի, հարթ, թավշանման, մերկ, չոր և անձրևից հետո երբեմն լորձնային։ Գլխարկի ստորին մասը սպունգանման է, մանր ծակոտիներով, սկզբում՝ դեղնականաչավուն, հասուն տեսակները՝ կարմիր և կարմրաձիթապտղագույն։ Տհաճ հոտով և քաղցր համով պտղամիսը սպիտակ է, սպիտակավուն, ամուր, կտրելիս սկզբում կարմրում է, ապա՝ կապտում։ Գավազանաձև և դեպի հիմքը հավասար լայնացած դեղնակարմրավուն ոտիկը 6-9 x 5-11 սմ է, ցայտուն արտահայտված մուգ կարմիր ցանցիկով և կենտրոնական։ Սպորափոշին ձիթապտղագույն է։ Իլիկաձև, հարթ և ձիթապտղագույն սպորներ 11-14 x 5-5 մկմ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան և Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հազվադեպ, եզակի առանձնյակներով հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկում, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում՝ Գորիսի շրջակայքում և Մեղրու ֆլորիստիկական շրջանում՝ Արևիկ գյուղում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է հուլիսից մինչև սեպտեմբեր, հողի վրա, խառը անտառներում և 600-1500 մ բարձրություններում։ Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում փշատերև և լայնատերև ծառատեսակների, հիմնականում կաղնու և հաճարենու հետ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6