Ճարտարուկ խոզանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարտարուկ խոզանավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խաչածաղկավորներ
Տեսակ Ճարտարուկ խոզանավոր
Լատիներեն անվանում
Draba hispida


Ճարտարուկ խոզանավոր (լատին․՝ Draba hispida), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուխր ճիմերով, ցածրահասակ բույս է։ Ծաղկասլաքները անտերև են և ունեն 2,5-15 սմ բարձրություն, երբեմն հասնում են նաև 25 սմ-ի։ Տերևները հակաձվաձև են, 1-3, երբեմն՝ 7 խոշոր ատամիկներով, հիմքում ունի ձգված կոթուն։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ դեղին։ Պատիճակները մերկ են, 6–13 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Արագածի ֆլորիստիկական շրջանում (լեռնազանգված Արագած)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասը, Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան, Հարավարևելյան Անդրկովկասը, Հյուսիսարևելյան Անատոլիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3000-3300 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված կլիմայի փոփոխության հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարուկ խոզանավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարուկ խոզանավոր» հոդվածին։