Տերեփուկ Վավիլովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերեփուկ Վավիլովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Տերեփուկ Վավիլովի
Լատիներեն անվանում
Centaurea vavilovii
Հատուկ պահպանություն

Տերեփուկ Վավիլովի (լատին․՝ Centaurea vavilovii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ կանգնած ցողուններով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 100–175 սմ է։ Տերևները ամբողջական են, ներքև սահող։ Ընդհանուր ծաղկաբույլը վահանիկահուրանաձև է, գագաթին միայնակ ծաղիկներով։ Ծածկոցը գլանաձև կամ երկարավուն–ձվաձև է՝ 2,5–4 սմ երկարությամբ և 1,5–2 սմ լայնությամբ։ Ծածկոցի թերթերը մուգ կանաչ են, ձվաձև–եռանկյուն, ոչ մեծ սանրաձև–թարթիչավոր հավելուկներով։ Սերմնիկներն ունեն 5–6 մմ, իսկ պապուսը՝ 7–8 մմ երկարություն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Ուրծի լեռնաշղթայի հյուսիսային դրքադրության լանջերի վրա և Երևանի ֆլորիստիկական շրջանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800–2000 մ բարձրությունների վրա, չոր խոտածածկ լանջերին, լեռնային տափաստանում, մարգագետնատափաստանում։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²–ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.