Խլոպուզ ընձյուղավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խլոպուզ ընձյուղավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շնդեղազգիներ (Colchicaceae)
Ցեղ Խլոպուզ (Merendera)
Տեսակ Խլոպուզ ընձյուղավոր (M. sobolifera)
Միջազգային անվանում
Merendera sobolifera

Խլոպուզ ընձյուղավոր (լատ.՝ Merendera sobolifera), շնդեղազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

12-16 սմ բարձրությամբ, բազմամյա անցողուն պալարասոխուկավոր ստոլոններ՝ ստորգետնյա ընձյուղներ, առաջացնող բույս է: Տերևները 3 են, գծային-նշտարաձև, ծաղկին հավասար կամ դրան գերազանցող: Ծաղիկները 1-2 են և ունեն սպիտակավարդագույն գույն: Առէջները հիմքի մոտ լայնացած են: Փոշանոթները լինում են բաց դեղին կամ սև: Տուփիկը ձվաձև է, դեպի վերև՝ նեղացող, սրացած, դարչնագույն: Սերմերը բազմաթիվ են, մեծ սպիտակավուն սերմնաթիկնոցով[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ, Մարմարաշեն, Երևան): Ընդհանուր արեալը ընդգրկում է նաև Արևելյան Կովկասը, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը, Բուլղարիան, Սիրիան, Փոքր և Միջին Ասիան, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-850 մ բարձրությունների վրա, աղակալած ճահճացած տեղերում, ճմակալած խոնավ մարգագետիններում: Ծաղկում է փետրվար-ապրիլ ամիսներին, պտղաբերում՝ մայիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ՝ Արարատի ճահիճները ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում որպես «Աղակալած ճահճուտ», սակայն իրական պահպանություն դեռ չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6