Շարդինիա խոշորապտուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարդինիա խոշորապտուղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Շարդինիա խոշորապտուղ
Լատիներեն անվանում
Chardinia macrocarpa


Շարդինիա խոշորապտուղ (լատին․՝ Chardinia macrocarpa), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա, 25–50 սմ բարձրությամբ, մոխրականաչավուն թավոտությամբ խոտաբույս է։ Ցողունը հիմքից ճյուղավորված է։ Զամբյուղները բազմածաղիկ են։ Ծաղիկները սպիտակավուն են, համարյա չեն գերազանցում ընդհանուր ծածկոցի թերթերին։ Սերմնիկները մեծ են, հաճախ վարդագույն և ունեն 1 սմ երկարությամբ պապուս[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևանի շրջակայք և Ուրծի լեռնաշղթա) և Դարեղեգիսի (Արփա գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-1800 մ բարձրությունների վրա, տափաստաններում, երրորդական ժամանակաշրջանի կարմիր կավերի վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Ներկայումս հայտնի են երեք պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարդինիա խոշորապտուղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարդինիա խոշորապտուղ» հոդվածին։