Օշան սոդակիր
| Օշան սոդակիր | |
Օշան սոդակիր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
| Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
| Ենթաընտանիք | Salsoloideae |
| Տրիբա | Salsoleae |
| Ցեղ | Օշան (Salsola) |
| Տեսակ | Օշան սոդակիր (S. soda) |
| Միջազգային անվանում | |
| Salsola soda | |
Օշան սոդակիր (լատիներեն՝ Salsola soda), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-70 սմ բարձրությամբ միամյա, սուկուլենտ, մերկ բույս է։ Ծաղիկները ծաղկաբույլերում հեռացած են միմյանցից, միայնակ են կամ 3-ական։ Ծաղկակիցների երկարությունը 12-15 մմ է, վերևում ունի կռճիկանման խոզան, իսկ հիմքում՝ լայն-ձվաձև տեսք։ Պտուղների տրամագիծը 3-6 մմ է, բաժականման են, կարծես թե հատված գագաթով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխահուն, Երասխ):Տարածված է նաև Նախակովկասում, Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Փոքր և Արևելյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, աղակալված հողերում, առավելապես խոնավ աղուտներում։ Ծաղկում է հունիսից մինչև օգոստոս (սեպտեմբեր), պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան սոդակիր» հոդվածին։ |
|
|