Դևագի հատված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևագի հատված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Դևագի (Cistanche)
Տեսակ Դևագի հատված (C. fissa)
Միջազգային անվանում
Cistanche fissa

Դևագի հատված (լատին․՝ Cistanche fissa), ճրագախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 50-60 սմ բարձրությամբ, միայնակ հաստ ցողուններով, մակաբույծ բազմամյա խոտաբույս է։ Մինչև 20 սմ երկարությամբ և 5-8 սմ լայնությամբ ծաղկաբույլը խիտ է և հաստ։ Պսակը բաց երկնագույն է և թեթևակի զիգոմորֆ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատի շրջակայք)։ Աճում է նաև Նախիջևանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Իրանում և Աֆղանստանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն ավելի հաճախ աճում է Artemisia և Tanacetum ցեղերի տարբեր տեսակների արմատների վրա։ Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-900 մ բարձրությունների վրա, ինչպես նաև Աղուտներում, աղակալված հողերի վրա և կիսաանապատային բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ և աղուտների լվացման հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանի կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ աղուտների վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.