Դևագի
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դևագի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ճրագախոտազգիներ (Orobanchaceae) |
Ցեղ | Դևագի (Cistanche) Hoffmanns. & Link, 1813 |
Դևագի (լատին․՝ Cistanche), ճմակ, ճրագախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 18 (այլ տվյալներով՝ 12), Հայաստանում՝ 3 տեսակ՝
- Դևագի անորոշ (Cistanche ambigua),
- Դևագի աղուտային (Cistanche salsa),
- Դևագի հատված (Cistanche fissa)։
Մակաբույծ բույս է. հազվադեպ հանդիպում է Արարատյան դաշտի աղուտալկալի հողերում աճող աստղածաղկազգիների (օշինդր) և թելուկազգիների (օշան, շոռան, թելուկ) ընտանիքի բույսերի արմատներին։ Ցողունը կանգուն է, հաստ՝ պատված հերթադիր դասավորված թեփուկներով, բարձրությունը՝ 20-40 սմ, ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տուփիկ է։ Պարունակում է ալկալոիդներ և կարմիր գունակ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևագի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևագի» հոդվածին։ |
|