Թելուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թելուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Թելուկայիններ (Chenopodioideae)
Տրիբա Atripliceae
Ցեղ Թելուկ (Chenopodium)
L., 1753

Թելուկ (լատին․՝ Chenopodium), թալ, թախտիկ, թելուկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի, թփերի ցեղ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետերի, գետակների, առվակների խճոտափերին, ճամփեզրերին, աղբոտում է ցանքերը, խաղողի ու պտղատու ծառերի այգիները։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը գլանաձև է, ողորկ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 15-120 սմ տերևները հերթադիր են, հարթ, ատամնաեզր, երկարավուն, բութ, գոգավոր և այլն՝ պատված ալրանման փառով։ Ծաղկաբույլը հասկանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը ոսպանման է, սերմերը՝ գորշ, մանր, կլոր։

Թելուկը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին) և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են ուռուցքների, ստամոքսաղիքային հիվանդությունների դեպքերում։ Որոշ տեսակներ ուտելի են։ Միջատասպան է։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են այս բույսի տարբեր մասերը։ Ամենից շատ օգտագործում են խոտը, որը հավաքում են ծաղկման շրջանում։ Այն ունի ցավազրկող և հանգստացնող ազդեցություն։ Խոտերը չորացնում են մաքուր օդում, սերմերը հավաքում են ըստ դրանց հասունացման։ Խոտի պահպանման ժամկետը 1 տարի է, սերմերինը՝ երեք տարիՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։ Թարմ մանրացված տերևները դնում են վերքերի վրա։ Երիտասարդ թարմ տերևներից պատրաստված աղցանը խորհուրդ են տալիս օգտագործել հիստերիայի, թոքերի հիվանդության ժամանակ, նաև որպես վիտամիններով հարուստ միջոց։ Թարմ խոտը վերքերին ապաքինող լավ միջոց է մատնաշնչի բուժման ժամանակ։ Կարելի է դնել թրջոցներ թարմ պատրաստած հյութից։ Շոգեհարած խոտը թրջոցի տեսքով օգտագործում են ռադիկուլիտի ժամանակ[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 160 տեսակ[2],. ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ Թելուկ հոտավետ (Ch. botrys), Թելուկ բազմատերև (Ch.foliosum), Թելուկ սպիտակ կամ սովորական (Ch.album), Թելուկ թխակապույտ (Ch.glaucum), Թելուկ գարշահոտ (Ch.vulvaria), Թելուկ տափաստանային (Ch. murale) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Երևան, «Չինար» հրատարակչություն,2007
  2. The Plant List: Chenopodium
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 163