Գետնաստղ կովկասյան
Գետնաստղ կովկասյան | |
![]() Գետնաստղ կովկասյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Տորոնազգիներ (Rubiaceae) |
Ցեղ | Գետնաստղ (Asperula) |
Տեսակ | Գետնաստղ կովկասյան (A. taurina) |
Միջազգային անվանում | |
Asperula taurina |
Գետնաստղ կովկասյան (լատին․՝ Asperula taurina), տորոնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
30-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները ձվաձև նշտարաձև են՝ ցողունի վրա դասավորված 4-ական և միմյանցից հեռացած օղակներով։ Գագաթնային գլխիկներում գտնվող ծաղիկների պսակը քառաբլթակ է, սպիտակ կամ բաց երկնագույն[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք)։ Տեսակը հանդիպում է նաև Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում և Անատոլիայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև հաճարենու և կաղնու ստվերոտ անտառներում։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանները 10 կմ²-ից պակաս են։ Տեսակի տարածման և բնակության շրջաններին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է նվազման վտանգ։ Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|