Մինուարցիա կոշտածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինուարցիա կոշտածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ցեղ Minuartia
Տեսակ Մինուարցիա կոշտածաղիկ (M. sclerantha)
Միջազգային անվանում
Minuartia sclerantha

Մինուարցիա կոշտածաղիկ (լատին․՝ Minuartia sclerantha), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3-7 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Ծաղկակիցների և բաժակաթերթերի ջղերը ծածկված են բյուրեղային վահանակներով։ Ծաղկակիցները կարթանման ներս թեքված են և ունեն ծաղկաբույլի փնջերին հավասար կամ մի փոքր ավելի մեծ երկարություն։ Բաժակը հիմքում ունի հատված կամ սապատ։ Պսակաթերթերը չկան կամ ռեդուկցված են։ Տուփիկը բաղկացած է 2-3 սերմերից[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Գոռավան, Երասխ) և Մեղրու (Կարճևան, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 550-900 մ բարձրությունների վրա, ավազների վրա, չոր լանջերին, անապատում, կիսաանապատում, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է յուրացվող տարածքներում։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինուարցիա կոշտածաղիկ» հոդվածին։