Որմնաբույս կարճաթերթիկավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Որմնաբույս կարճաթերթիկավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Որմնաբույս կարճաթերթիկավոր
Լատիներեն անվանում
Arenaria brachypetala



Որմնաբույս կարճաթերթիկավոր (լատ.՝ Arenaria brachypetala), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա խոտաբույս է՝ 20-40 սմ բարձրությամբ: Պսակաթերթերը բաժակաթերթերից կարճ են, դեղնավուն ու կանաչավուն, իսկ բաժակաթերթերը բթացած են : Բույսի ներքևի մասի տերևները մահացած են[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երախի լեռնաշղթա, լեռնագագաթ՝ Փոքր Իլկասար): Աճում է նաև Հյուսիսարևմտյան Իրանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում և ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով: Տեսակին, կապված տնտեսական գործունեության ակտիվացման հետ, սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6