Jump to content

Ողկուզապտեր կիսալուսնաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողկուզապտեր կիսալուսնաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Պտերանմաններ
Ընտանիք Ողկուզապտերազգիներ
Տեսակ Ողկուզապտեր կիսալուսնաձև
Լատիներեն անվանում
Botrychium lunaria


Ողկուզապտեր կիսալուսնաձև (լատին․՝ Botrychium lunaria), ողկուզապտերազգիների ընտանիքին պատկանող պտերավոր բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, կոճղարմատավոր, դեղնականաչ, մսալի բույս է, որն ունի 5-20 սմ բարձրություն։ Սեգմենտները թեք կիսալուսնաձև են՝ սեպաձև հիմքով և գոգավոր գագաթով։ Վայրի պտղաբերող մասը երկակի-եռակի փետրաձև է և բարձրանում է ստերիլ մասից[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Գեղամի, Սևանի և Զանգեզուրի ֆլորիստական շրջաններում։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, Ասիայի ամբողջ շրջանում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում[1]։

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, հիմնականում 2500-3500 մ բարձրությունների վրա՝ մարգագետիններում և ժայռերում։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Արեալը՝ մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ. կմ-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկած չէ[1]։

Աճում է Սևան ազգային պարկի տարածքում։

Տնտեսական նշանակություն և կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողկուզապտեր կիսալուսնաձևը տնտեսական լայն կիրառություն չունի[2]։

Տերևները հնդկական բժշկության մեջ օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող և մածող միջոց, Ռուսաստանի ժողովրդական բժշկության մեջ գործածվում է Արգանդային արյունահոսության և վերքերը բուժելու համար, Բելոռուսիայում՝ օձի կծածի դեպքում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  2. Филин В. Р., Тахтаджян А. Л. Семейство Ужовниковые (Ophioglossaceae) // Жизнь растений: в 6 т / гл. ред. Ал. А. Фёдоров. — М.: Просвещение, 1978.
  3. Часть I — Семейства Lycopodiaceae — Ephedraceae, часть II — Дополнения к 1—7-му томам // Растительные ресурсы России и сопредельных государств / отв. ред. А. Л. Буданцев; Бот. ин-т им. В. Л. Комарова РАН. — СПб.: Мир и семья-95, 1996. — С. 15. — 571 с. — ISBN 5-90016-25-5.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ողկուզապտեր կիսալուսնաձև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ողկուզապտեր կիսալուսնաձև» հոդվածին։