Ֆրանկենիա փոշեպատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկենիա փոշեպատ
Ֆրանկենիա փոշեպատ
Ֆրանկենիա փոշեպատ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Frankeniaceae
Ցեղ Frankenia
Տեսակ Ֆրանկենիա փոշեպատ (F. pulverulenta)
Միջազգային անվանում
Frankenia pulverulenta

Ֆրանկենիա փոշեպատ (լատ.՝ Frankenia pulverulenta), ֆրանկենիազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չծռված ճյուղավորությամբ, 4-10 սմ բարձրությամբ միամյա բույս է: Տերևները հակաձվաձև են և տակից ծածկված սպիտակ ալյուրանման մազիկներով: Ծաղիկներն ունեն ծայրային վահանիկանման դիխազիաներ: Բաժակը գլանաձև է և մերկ, 4-5 մմ երկարությամբ պսակաթերթերը՝ վարդագույն[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ): Աճում է նաև Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Արևելյան Եվրոպայի հարավային շրջաններում, Հյուսիսային, Միջին, Կենտրոնական և Արևմտյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-850 մ բարձրությունների վրա, ինչպես նաև աղիավուն ճահիճներում և խոնավ աղուտներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաներում[1]:

Պոպուլյացիան աճում է Արարատի ճահիճներում, որը ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում՝ որպես «Աղակալած ճահճուտ»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6