Ցորեն Ուրարտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցորեն Ուրարտու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Triticeae
Ցեղ Ցորեն (Triticum)
Տեսակ Ցորեն Ուրարտու (T. urartu)
Միջազգային անվանում
Triticum urartu
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status none DD.svg
Տվյալների անբավարարություն

Ցորեն Ուրարտու (լատ.՝ Triticum urartu), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

40-100 սմ բարձրությամբ փռված ցողուններով միամյա խոտաբույս է: 5-11 սմ երկարությամբ, մինչև 30-ի հասնող հասկիկներն ունեն մեկ կարմրավուն հատիկ: Հասկերի առանցքը մասերի բաժանվող է: Հասկիկում երկու ներքևի ծաղիկների ստորին ծաղկային թեփերը քիստերով են[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ողջաբերդ գյուղի շրջակայք, «Էրեբունի» պետական արգելոց): Աճում է նաև Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Լիբանանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում, կավային և քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Հանդիսանում է ցորենի կուլտուրական սորտերի մոտիկ ազգակիցը: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Տեսակին, կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6