Քնձմնձուկ իզոպիրոնման
| Քնձմնձուկ իզոպիրոնման | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
| Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
| Ենթաընտանիք | Isopyroideae |
| Տրիբա | Isopyreae |
| Ենթատրիբա | Thalictrinae |
| Ցեղ | Քնձմնձուկ (Thalictrum) |
| Տեսակ | Քնձմնձուկ իզոպիրոնման (T. isopyroides) |
| Միջազգային անվանում | |
| Thalictrum isopyroides | |
Քնձմնձուկ իզոպիրոնման (լատին․՝ Thalictrum isopyroides), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-30 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ 2-3 (5) մմ երկարությամբ տերևները բազմակի փետրաձև են և ունեն ձվաձև նշտարաձև մասեր։ Բազմաթիվ ծաղիկներով ծաղկաբույլը հուրան է, օվալաձև և փոքր։ Ծաղկումից հետո ուժեղ երկարացող ծաղկակոթերը հորիզոնական հեռացած են։ Ծաղկապատը բաժականման է, վաղ թափվող[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևան, Երանոսի և Երախի լեռնաշղթաներ, Ասնի գետի) և Վայոց Ձորի (Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի միջև, Խաչիկ, Գնիշիկ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հարավարևմտյան, Կենտրոնական և Միջին Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսը աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-2200 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամիսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Հայաստանում գտնվում է ընդհանուր տարածման հյուսիսային սահմանում։ Տարածման շրջանների մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնձմնձուկ իզոպիրոնման» հոդվածին։ |
|
|