Տանձենի Դարեղեգիսի
Տանձենի Դարեղեգիսի | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Pyrus daralagezi
|
Տանձենի Դարեղեգիսի (լատին․՝ Pyrus daralagezi), վարդազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5 մ բարձրությամբ, բոգաձև սաղարթով ծառ է։ Տերևները էլիպսաձև են, 8-10 սմ երկարությամբ, 3-5 սմ լայնությամբ, հիմքում լայն-սեպաձև, գագաթի մոտ՝ կարճ սրացած, երկու ծայրերում միանման նեղացած, մանր սրատամ, թարթիչավոր, վերևից մերկ են, իսկ տակից՝ ցրված մազիկներով։ Պտուղները տանձաձև են, մինչև 3-4 սմ երկարությամբ կոթը՝հաստավուն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Դարեղեգիսի (Եղեգիս գետի կիրճ, Ջերմուկ, Կեչուտ) և Զանգեզուրի (Տաշտուն) ֆլորիստիկական շրջաններում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1700-2200 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 5000 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.