Ձնծաղիկ ալպիական
Ձնծաղիկ ալպիական | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Galanthus alpinus
|
Ձնծաղիկ ալպիական (լատին․՝ Galanthus alpinus), շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ գարնանը զարգացող երկու հակաձվաձև, թխակապույտ տերևներով սոխուկավոր, գեղազարդային, դեղագործական բույս է, որի ծաղկակիրը ծաղկման ժամանակ տերևներից երկար է։ Ծաղիկները սպիտակ են, 15-25 մմ երկարության։ Ծաղկապատի արտաքին թերթերը նկատելի սապատիկով են, ներքինները՝ երիկամաձև կամ V-աձև կանաչ պուտերով։ Ունի տանձանման տուփիկ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Կողբ, Նոյեմբերյան, Ոսկեպար, Աչաջուր գյուղերի շրջակայքում)։ Տեսակի ընդհանուր արեալն ընդգրկում է Հարավարևմտյան և Հարավային Անդրկովկասը[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 750-1300 մ բարձրությունների վրա, կաղնու-բոխու, հաճարենու-բոխու լուսավոր անտառներում, հազվադեպ դեպքերում՝ կենու ստվերոտ անտառներում։ Ծաղկում է մարտին, պտղաբերում՝ ապրիլին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Համարվում է Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Բույսին սպառնացող վտանգն այն որպես գեղազարդային բույս ինտենսիվ հավաքելն է և ապօրինի անտառահատումը, որը աճելավայրերի խախտման պատճառ է դառնում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում ընդգրկված է։ Չի ընդգրկված Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ ալպիական» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ ալպիական» հոդվածին։ |
|