Խռնդատ բամբակային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խռնդատ բամբակային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խռնդատ (Verbascum)
Տեսակ Խռնդատ բամբակային (V. gossypinum)
Միջազգային անվանում
Verbascum gossypinum

Խռնդատ բամբակային (լատին․՝ Verbascum gossypinum), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-50 սմ բարձրությամբ, գորշ սպիտակ թաղիքային թավոտությամբ մոնոկարպիկ բույս է։ Միջին և վերին ցողունային տերևները ձվաձև նշտարաձև են, ներքև սահող, արմատամերձները` նշտարաձև կամ հակաձվաձև, երկարավուն համարյա նստադիր կամ կարճ կոթերով։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է։ 15-25 մմ տրամագծով ծաղկապսակը դեղին է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Վարդանաձոր գյուղի շրջակայքում։ Աճում է նաև Կովկասի բոլոր շրջաններում, Արևելյան Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, ժայռոտ տեղերում, անտառների եզրերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ բամբակային» հոդվածին։