Բոշխ բոհեմական
Բոշխ բոհեմական | |
![]() Բոշխ բոհեմական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Բոշխազգիներ (Cyperaceae) |
Ենթաընտանիք | Բոշխայիններ (Cyperoideae) |
Տրիբա | Cariceae |
Ցեղ | Բոշխ (Carex) |
Տեսակ | Բոշխ բոհեմական (C. bohemica) |
Միջազգային անվանում | |
Carex bohemica |
Բոշխ բոհեմական (լատ.՝ Carex bohemica), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
5-30 (50) սմ բարձրությամբ, կարճացած կոճղարմատով, խիտ ճիմ առաջացնող խոտաբույս է։ Տերևների լայնությունը 2-4 մմ է։ Ծաղկաբույլը գլխիկանման է, խիտ, խոզանաձև և ունի 1-2 սմ տրամագիծ։ Ծաղկաբույլից բազմաթիվ անգամ երկար ստորին ծածկող տերևի երկարությունը 8-20 սմ է, իսկ մյուսները ավելի կարճ են և ունեն 1-2 սմ երկարություն։ Երկարավուն-նշտարաձև պարկիկները կանաչավուն են, 7-9 մմ երկարությամբ և 1 մմ լայնությամբ։ Երկատամ, խորը ճեղքված կտուցի երկարությունը ունի 5 մմ է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Լոռու ֆլորիստիկական շրջանում, Լոռու սարահարթի լճերում (Ժանգոտ, Կլոր և Ցոլակի լճեր)[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրությունների վրա, ռելիկտային լճերի ճահճացած ափերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա բույս։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|