Կուժկոտրուկ Վոլգայի
Կուժկոտրուկ Վոլգայի | |
Կուժկոտրուկ Վոլգայի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
Ցեղ | Կուժկոտրուկ (Adonis) |
Տեսակ | Կուժկոտրուկ Վոլգայի (A. volgensis) |
Միջազգային անվանում | |
Adonis volgensis |
Կուժկոտրուկ Վոլգայի (լատին․՝ Adonis wolgensis), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-30 (50) սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները կրկնակի մատնաձև բաժանված են և երկար նշտարաձև գծային մասերով։ Ծաղիկները միայնակ են և ակտինոմորֆ։ 15-20 մմ երկարությամբ պսակաթերթերը դեղին են և երկարավուն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է Սևանի (Արտանիշի թերակղզի) և Ապարանի (Չարենցավանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Լոկալիտետները երկուսն են, որոնց միջև հեռավորությունը 60 կմ է։ Տեսակը հանդիպում է նաև Հյուսիսարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Արևմտյան Սիբիրում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Կենտրոնական և Արևելյան (հարավ) Եվրոպայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1500-2300 մ բարձրությունների վրա, ինչպես նաև լեռնային տափաստաններում և տրագականտուտներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին։ Գեղատեսիլ բույս է՝ արժանի այգեգործության համար բազմացման[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկի Արտանիշի արգելոցային գոտում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ Վոլգայի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ Վոլգայի» հոդվածին։ |
|
|