Գազ կիսալուսնաձև
| Գազ կիսալուսնաձև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
| Տրիբա | Galegeae |
| Ցեղ | Գազ (Astragalus) |
| Տեսակ | Գազ կիսալուսնաձև (A. lunatus) |
| Միջազգային անվանում | |
| Astragalus lunatus | |
Գազ կիսալուսնաձև (լատին․՝ Astragalus lunatus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկծայր մազիկներով ծածկված բազմամյա բույս է։ Ցողունները ճյուղավորված են, մինչև 60 սմ բարձրությամբ։ Տերևիկները 9-15-ական զույգ են, 5-13 մմ երկարությամբ, 1,5-2,5 մմ լայնությամբ։ Ծաղկաբույլը խիտ է, ծաղկելիս նոսրացող։ Պսակը կարմիր է։ Ունդերը կախվող են, երկարավուն-գծային, խիտ թավամազ, ուղիղ կամ թեթևակի աղեղնաձև կորացած՝ աննկատելի երկար և թավամազ կտուցի անցնող[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Վանաձորի շրջակայք)։ Աճում է նաև Դաղստանում և Իրանում (լեռնագագաթ՝ Էլբուրս)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա, խճաքարոտ լանջերին, ժայռերի միջև։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|