Գազ գնդաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գազ գնդաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ գնդաձև (A. globosus)
Միջազգային անվանում
Astragalus globosus

Գազ գնդաձև (լատ.՝ Astragalus globosus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, անցողուն բույս է, որն ունի 5-15 սմ բարձրություն, ծածկված է խիտ երկծայր մազիկներով։ Տերևները 10-18-ական զույգերով են, նեղ-էլիպսաձև, թավոտ։ Ողկույզը խիտ է, գնդաձև, ամուր ոտիկով։ Ծաղկակիրները համարյա բաժակին հավասար են։ Պսակը դեղին է, դրոշի երկարությունը հասնում է 16-18 մմ-ի։ Ունդերն ունեն 7 մմ երկարություն, 3 մմ լայնություն, երկարավուն են և խավոտ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում՝ Եզնասար լեռնագագաթի վրա։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա, մարգագետիններում։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայտնի է միայն մեկ պոպուլացիա։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Տեսակի աճելավայրը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6