Խլածաղիկ Թախտաջյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլածաղիկ Թախտաջյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խլածաղիկ (Scrophularia)
Տեսակ Խլածաղիկ Թախտաջյանի (S. takhtajanii)
Միջազգային անվանում
Scrophularia takhtajanii

Խլածաղիկ Թախտաջյանի (լատին․՝ Scrophularia takhtajanii), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-20 սմ բարձրությամբ կիսաթփիկ բույս է։ Ցողունները լինում են 1-5 հատ, սովորաբար պարզ և մուգ մանուշակագույն։ 2-3 զույգերով տերևները հակադիր են, կոթունները՝ մուգ մանուշակագույն։ 7-15 ծաղիկներով ծաղկաբույլը ողկույզանման է։ Պսակը վառ կանաչ է և մուգ ծիրանագույն վերին շուրթերով[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում՝ Արծվաբերդ գյուղի շրջակայքում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2300-2700 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ փոքր պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճելավայրերի փոփոխության հետևանքով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկած չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլածաղիկ Թախտաջյանի» հոդվածին։