Ձագախոտ կարմրակապույտ
| Ձագախոտ կարմրակապույտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
| Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
| Տրիբա | Erysimeae |
| Ցեղ | Ձագախոտ (Erysimum) |
| Տեսակ | Ձագախոտ կարմրակապույտ (E. lilacinum) |
| Միջազգային անվանում | |
| Erysimum lilacinum | |
Ձագախոտ կարմրակապույտ (լատին․՝ Erysimum lilacinum), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միայնակ կամ ճյուղավորված ցողունով երկամյա խոտաբույս է, որն ունի 50 սմ բարձրություն։ Ստորին տերևները հակաձվաձև-երկարավուն են, երկար կոթուններով, ցողունայիները նստադիր են, երկարավուն, գոգավոր-ատամնավոր։ Տերևները և պատիճները ծածկված են 3-5 բաժան մազիկներով։ Ծաղիկները մանուշակագույն են և խմբված բավականին խիտ ծաղկաբույլերում։ Պտուղը ցողունի առանցքից մի քիչ հեռացած, խիտ բազմաբաժան մազիկներով ծածկված պատիճ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) և Մեղրու (Այգեձոր, Լիճք, Գյումարանց, Ագարակ գյուղերի շրջակայք, Վահրավար գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակերևույթից 1300-1600 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, նոսրացած կաղնուտներում, թփուտների մեջ։ Ծաղկում է մայիս–հունիս ամիսներին, պտղակալում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէր նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Մեկ աճելավայր պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձագախոտ կարմրակապույտ» հոդվածին։ |
|
|